Բաժիններ՝

Քլոե Քարդաշյանի սեքսուալ ֆոտոսեսիան՝ Complex-ի համար

31-ամյա Քլոե Քարդաշյանը՝ Քիմ Քարդաշյանի փոքր քույրը, լուսանկարվել է Complex ամսագրի օգոստոսյան համարի համար: Քիմը հանդես է եկել որպես ֆոտոսեսիայի «ստեղծագործական տնօրեն», լուսանկարիչը Սթիվեն Համիլթոնն է:

Քլոեն ներկայացել է մարզահագուստով՝ սեքսուալ բոդիով, կարճ շապիկով ու շորտերով, որոնք համադրել է բարձրակրունկների ու զանգվածեղ զարդերի հետ: Թաց մազերի էֆեկտով սանրվածքը այնպիսի տպավորություն է ստեղծել, կարծես կինը հենց նոր է ավարտել մարզումները:

Քլոեն գրել է Facebook-ի իր էջում, որ տարված է եղել այդ նկարահանումներով: «Ես չգիտեմ՝ արդյոք երբևէ կզգամ ինձ այդպես, որպեսզի վստահությամբ ասեմ. «Գրողը տանի, դու հիանալի տեսք ունես»: Ես երբեք ինձ այսքան հարմարավետ չեմ զգացել, որքան հիմա»,-գրել է նա:

Քիմը գոհ է մնացել քրոջ լուսանկարներից: Նա հրապարակել է քրոջ մի քանի լուսանկարները Instagram-ի իր էջում ու կատարել է հետևյալ գրառումը:
«Որքան հիանալի է Քլոեն այդ նոր ֆոտոսեթում: Ես տարված եմ այդ լուսանկարներով: Քլոեն միշտ ամաչում էր բաց ֆոտոսեսիաներից, վախենում էր: Սակայն նա հաղթահարեց իր վախերն ու համարձակվեց: Ես այնքան եմ հպարտանում նրանով»,-գրել է Քիմը:

qleo8

qleo9898

qleo  qleo6

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս