Բաժիններ՝

Զգույշ եղեք բաղնիքում

Բաղնիքում հարկավոր է հաշվի առնել մի քանի հանգամանք. շրջապատի ջերմությունից մարմնի ջերմաստիճանը սկզբում աճում է դանդաղորեն, հետո՝ ավելի ու ավելի արագ։ Երկար ժամանակ մարդը չի զգում այդ, զգացնել է տալիս միայն թեթև թուլությունն ու գլխապտույտը։

Բայց քանի որ բաղնիքում (հատկապես՝ շոգեբաղնիքում) ուժեղ քրտնարտադրություն է տեղի ունենում, օրգանիզմն արագորեն ջրազրկվում ու աղազրկվում է։ Այսինքն՝ հյուսվածքներում ջրի քանակը պակասում է, արյունն ավելի է խտանում ու արյան շրջանառությունը դանդաղում է, հյուսվածքներին թթվածնի մատակարարումը պակասում է։ Այսամենը կարող է խախտել գլխուղեղի ֆունկցիան։

Դա կոչվում է ջերմային հարված, որի առաջին նշաններն են. մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 42-43 աստիճան, գլխացավ է սկսվում, ցավ՝ թիկունքի, ոտքերի շրջանում, սրտխառնոց, դեմքի կարմրում, շնչառության և զարկերակի արագացում։ Ծանր դեպքերում մարդը կորցնում է գիտակցությունը, աչքերի բիբերը լայնանում են, լույսին չի արձագանքում, դեմքը դալկանում է, երբեմն ջղաձգություն է սկսվում։

Ջերմային հարվածի առաջին նշանները հուշում են, որ անմիջապես հարկավոր է թողնել բաղնիքը։

Պատրաստեց՝ 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս