Բաժիններ՝

CAS-ը թույլ է տվել թեթև ատլետիկայի մրցումներում հանդես գալ տղամարդկային հորմոնների բարձր մակարդակ ունեցող մարզուհիներին

Սպորտային արբիտրաժային դատարանն արգելափակել է IAAF-ի այն կանոնները, որոնք կարգավորում են բարձր տեստոստերոնով մարզուհիների ելույթները:

Որոշումն ընդունվել է հնդկուհի մարզիկ Դուտի Չանդի գործի արդյունքում, ով հեռացվել էր մրցումներից և դատարանում վիճարկել էր IAAF-ի կանոնների լեգիտիմությունը:

Ավելի վաղ CAS-ը-ը թույլատրել էր Չանդին ելույթ ունենալ մրցումներում` մինչև գործով որոշում կայացնելը:

IAAF-ի 2011թ. մտցված կանոնների համաձայն, տղամարդկային հորմոնների բարձր մակարդակով որոշ սպորտսմենուհիներ պետք է անցնեն հատուկ բժշկական թեստավորում: Այդ կանոնների պատճառով հայտնի հարավաֆրիկյան վազորդուհի Կաստեր Սեմենիան 2009թ. առաջնությունում հաղթելուց հետո ստիպված էր 1 տարի բաց թողնել:

IAAF-ը չի կարողացել դատարանում ապացուցել, որ մարզուհիներն առավելություններ են ստանում տղամարդկային հորմոնների պատճառով: CAS-ը IAAF-ին մինչև 2017թ. հուլիսի 24-ը ժամանակ է տվել` նոր գիտական ապացույցներ հավաքելու համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս