Բաժիններ՝

Երիտասարդների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 6 հունահռոմեական ոճի ըմբիշ

Օգոստոսի 10-16 Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում կկայանա երիտասարդների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականն այդ մրցաշարում հանդես կգա 6 ըմբիշով:

Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը նշել է, որ ընտրանին Բրազիլիա կմեկնի օգոստոսի 4-ին, և տեղում մեկ շաբաթանոց հավաք անցկացնելուց հետո, օգոստոսի 11-12-ը, կմասնակցի մրցումներին:

Ձեզ ենք ներկայացնում հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականի Բրազիլիա մեկնող կազմը.

50 կգ՝ Նորայր Հախոյան, Երևան

55 կգ՝ Սլավիկ Գալստյան, Երևան

60 կգ՝ Տարոն Դումոյան, Երևան

66 կգ՝ Կարեն Ասլանյան, Երևան

74 կգ՝ Արմեն Հակոբյան, Երևան

130 կգ՝ Էդգար Խաչատրյան, Երևան

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս