Ադրբեջանի կառավարությունը արգելել է հրապարակել Ադրբեջանի ֆինանսական ոլորտի մասին հաշվետվությունը

Չնայած այն բանին, որ Համաշխարհային բանկը մեկ շաբաթ առաջ հաստատել է Գործընկերության մասին շրջանակային փաստաթուղթը (CPF) 2015-2020 թվականների վերաբերյալ, դրա բովանդակությունը մինչ օրս յոթ կողպեքի տակ է, գրում է Turan-ը:

CPF-ը կարգավորում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ու Բազմակողմանի ներդրումային երաշխիքների գործակալության (MIGA) օպերացիաները, որը աջակցում է Ադրբեջանի մասնավոր ոլորտի զարգացմանը:

Ադրբեջանի կառավարությունը արգելք է դրել փաստաթղթի բովանդակության հրապարակման վրա, իսկ ավելի վաղ արգելել էր հրապարակել ԱՄՀ-ի ֆինանսական ոլորտի գնահատման երկրորդ ծրագրի (FSAP) արդյունքները:

ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը դեռ հունիսի 17-ին տվել է Ադրբեջանի ֆինանսական ոլորտի կայունության գնահատականը (FSSA), որն անցկացվել էր այս տարի: Սակայն այդ դեպքում ևս պաշտոնական Բաքուն արգելել է դրանք հրապարակել:
ԱՄՀ-ն ու ՀԲ-ն FSAP-ն անցկացրել էին իրենց ուսումնասիրությունները մարտի 2-17-ը, այն ներառում էր ֆինանսական ոլորտի կայունության ու զարգացման հարցեր:

Հատուկ ուշադրություն էր դարձվել իրավական, կարգավորիչ ու հսկիչ հարցերին, հիմնական ֆինանսական ծառայություններին, ներառյալ՝ բանկային ու ապահավագրական համակարգը, կապիտալի շուկան ու հիփոթեքը, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը:

Տեսանյութեր

Լրահոս