Բաժիններ՝

Իրանը պատրաստվում է վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը ԱՄՆ-ի հետ

Իրանի քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Մուհամմեդ Խադա Քարիմն այսօր հայտարարել է, որ երկիրը պատժամիջոցների չեղյալ հայտարարելու համատեքստում պատրաստ է վերսկսել ուղիղ ավիահաղորդակցսւթյունը ԱՄՆ-ի հետ:

«Իրանական ավիացիոն պարկը հագեցած է տրանսատլանտյան ինքնաթիռներով, որոնք կարող են իրականացնել թռիչքներ դեպի ԱՄՆ առանց վերալիցքավորման կանգառ կատարելու»,- նրա խոսքերը մեջբերում է իրանական Press TV հեռուստաալիքը:

Նրա խոսքով՝ ուղիղ չվերթերի վերսկսման համար հարկավոր է ստանալ համապատասխան մարմինների «դիվանագիտական թույլտվությունը»՝ ընդգծելով, որ երբ այդ թույլտվությունները տրվեն, «քաղավիացիայի կազմակերպությունը ձեռնամուխ կլինի գործընթացի մյուս անհրաժեշտ միջոցառումներին», որ հարկավոր են թռիչքների իրականացման համար:

Խադա Քարիմը նշել է նաև, որ որոշ համաշխարհային խոշոր ավիափոխադրողներ արդեն Իրանին առաջարկել են համագործակցություն ծավալել:

«Այդ առաջարկները, որոնք ներառում են Իրանին ինչպես ինքնաթիռների, այնպես էլ օդանավակայանների սարքավորումների վաճառք, ուղարկվել են համապատասխան մարմիններ ու արդեն ուսումնասիրվում են»,-ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031