Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» կարող է ուժեղանալ Արգենտինայի հավաքականի հարձակվողով

«Նապոլիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:

«Նապոլիի» և Արգենտինայի հարձակվող Գոնսալո Իգուաինը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունների շրջանակում, հաստատում է Football Italia-ն:

Անգլիական ակումբին պետք կլինի ուժեղացնել հարձակվողական գիծը, քանի որ «քաղաքայինների» հարձակվող Ստեֆան Յոտևիչը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն, իսկ մյուս հարձակվողը` Էդին Ջեկոն, բանակցություններ է վարում «Ռոմայի» հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ sport.bigmir.net-ը տեղեկացրել էր, որ Իգուաինի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Արսենալը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031