![](/banners/BeFunky-design.jpg)
Մոնակոյի արքայազն Պիեռ Կազիրագին ամուսնացել է իտալուհի մոդելի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/660x537_Quality100_a7e405e1e116efb9f1df5bacea8c8ce8.jpg)
7 տարի պահանջվեց իտալուհի մոդել Բեատրիս Բորոմեոյից, որպեսզի կարողանա ամուսնանալ Մոնակոյ գահաժառանգ, արքայազն Պիեռ Կազիրագիի հետ, հայտնում է Tatler.ru-ն:
Վերջապես, երեկ երիտասարդներն ամուսնացան Մոնակոյի իշխանական պալատում, ինչից հետո նորապսակները հյուրերի նեղ շրջանակի (միայն ընտանիքների անդամներն ու մի քանի մտերիմներ) ներկայությամբ փոքրիկ խնջույք կազմակերպեցին պալատի այգում:
Սակայն սա դեռ սկիզբն է: Հարսնացուի հորը՝ կոմս Կառլո Ֆերդինանդո Բորոմեոյին պատկանող իտալական Իսոլինո դի Սան Ջիովաննի կղզում տեղի է ունենալու հարսանեկան մեծ երեկույթ 700 հյուրերի մասնակցությամբ:
Ինչ վերաբերում է Բեատրիսի հարսանեկան զգեստին, ապա այն ամենայն հավանականությամբ վստահվել է Ջորջիո Արմանիին կամ Վալենտինոյին: Երկուսի հետ էլ մոդելն ընկերություն է անում, իսկ Valentino-ի համար անգամ պոդիում է դուրս եկել մոդել եղած ժամանակ: