Բաժիններ՝

Անջելինա Ջոլին դրամա կնկարահանի կամբոջացի աղջկա մասին

Անջելինա Ջոլին ու Netflix ընկերությունը միավորվել են դրամայի նկարահանման շուրջ, որի հիմքում ընկած են գրող Լունգ Ունգի «Սկզբում նրանք սպանեցին իմ հորը. Կամբոջայի դստեր հիշողությունները» (First They Killed My Farther: A Daughter of Cambodia Remembers) մեմուարները:

Իր գրքում Ունգը, ով մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստ է, պատմում է այն մասին, թե ինչպես է կարողացել ողջ մնալ «կարմիր կխմերների» ռեժիմի ժամանակ:
Ջոլին կզբաղվի ֆիլմի նկարահանմամբ, պրոդյուսերությամբ, ինչպես նաև կլինի ֆիլմի սցենարիստը:

Դերասանուհու որդի Մեդոքսը, ով ծագումով Կամբոջայից է, նույնպես կներգրավվի նախագծում, հայտնում է The Hollywood Reporter Russia-ն:
«Կարմիր կխմերներն» իշխանության էին եկել այն ժամանակ, երբ Լունգը 5 տարեկան էր: Այդ ժամանակից ի վեր Կամբոջայում սկսվեց ահաբեկչության ու ցեղասպանության շրջանը:

«Ինձ շատ հուզեցին Լունգի մեմուարները: Դրանք ընդմիշտ փոխեցին իմ պատկերացումներն այն մասին, թե որքան ուժեղ է պատերազմն ազդում երեխաների վրա: Կարդալով գիրքը՝ ես մոտ զգացի ինձ Կամբոջային, որը իմ որդու հայրենիքն է»,-ասում է Ջոլին:

Netflix-ը ծրագրում է ֆիլմը թողարկել 2016թ. աշնանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս