10 իր, որ հիմարեցնում է երեխային

1.Ծծակը մեկ տարեկանից հետո:

Ծծողական համակարգի ռեֆլեքսը կապված է երեխայի ապահովության և հարմարավետության հետ: Բայց մեկ տարին բավականին ժամանակ է, որ երեխան կարգավորի իր էմոցիոնալ ռեֆլեքսները ավելի բարդ գործողությունների միջոցով: Օրինակ` նա կարող է դժգոհել և դրան ի պատասխան ստանալ քնքշական վերաբերմունք:

Եթե ամեն իրավիճակում միակ փրկությունը երեխայի բերանը ծծակ դնելն է, ապա հետագայում դա կարող է սովորություն դառնալ: Հետագայում նա ամեն ինչ կարող է տանել բերանը՝ մատիտներ, գրիչ և անգամ ծխախոտ:

Ծծակը երեխան նմանեցնում է մոր կրծքին, դրա պատճառով էլ ծծելիս իրեն զգում է ապահով, ինչպես մոր գրկում է: Բայց սա միշտ չէ, որ լավ է: Անընդհատ ապահովության մեջ լինելը կարող է խանգարել երեխայի զարգացմանը:

2. Տակդիրը մեկ ու կես տարեկանից հետո:

Տակդիրները փրկություն են մայրիկների համար և օգնում են նրանց ազատվել տակաշորերի ծանր բեռից: Բայց պետք է նշել, որ դրանք կարող են նաև խանգարել երեխայի զարգացմանը: Տակդիրներում երեխան իրեն շատ հարմարավետ է զգում, բայց որպեսզի երախան զարգանա և սկսի հարմարվել արտաքին միջավայրին, պետք է թողնել, որ նա հոգա բնական կարիքները` առանց տակդիրի տակաշորերի մեջ:

Բացի այդ մանկաբույժներն ասում են, որ եթե ուզում եք հետագայում հաղթահարել ձեր երեխայի բոլոր կապրիզներն ու ագրեսիաները, պետք է մանկուց սովորեցնել նրան նշան տալ բնական կարիքի դեպքում:

3. Քայլելուն նպաստող սարքեր:

Պետք է թույլ տալ երեխային ամբողջությամբ զգալ այն տարածությունը, որտեղով նա քայլում է: Յուրաքանչյուր օրգանիզմ ունի զարգացման առանձնահատկություններ և չպետք է խոչընդոտել այս բնական գործընթացը:

4. Խոսող ինտերակտիվ խաղալիքները 2 տարեկանից հետո:

Խոսքը ոչ թե երգող խաղալիքների մասին է, այլ նրանց, որոնք կարողանում են արտասանել ամբողջ նախադասություններ և պատասխանել երեխայի հարցերին:

2 տարեկան հասունության ընթացքում երեխան պետք է սովորի ոչ միայն լսել, թե ինչ է ասում զրուցակիցը, այլև պետք է հասկանա միմիկանեը, խոսակցի շարժումներն ու արտահայտած զգացմունքները: Նման խաղալիքների պատճառով երեխան սովորում է միայն մեխանիկորեն բառեր կրկնել:

5. Հեռուստացույցը բոլոր տարիքներում:

Հեռուստացույցի վտանգավորության մասին չեն խոսում միայն նրանք, ովքեր ծայրահեղ զբաղված են: Պետք է հաշվի առնել, որ հեռուստացույցի հիմնկան խնդիրը ոչ թե բովանդակությունն է, այլ անընդմեջ ձայնային ֆոնի ապահովումը: Սովորելով անընդհատ ուղեկցվող ձայնին` երեխան գուցե չկարողանա գտնվել լռության պայմաններում:

Սա շատ է խանգարում երեխային դասերը պատրաստելիս և դպրոցական կարգուկանոնին հետևելիս:

6. Քաղցրն առանց սահմանափակման:

Քաղցը քաղցրով հագեցնելը սխալ է, որը անում են ոչ միայն երեխաները, այլև արել ենք մենք ու մեր ծնողներն էլ: Ամեն անգամ պարզապես մեկ կոնֆետ ուտելը խանգարում է երեխային նորմալ սնվել:

Երբ ծնողները ասում են, որ երեխան բացի քաղցրից ոչինչ չի ուտում, պետք է հարցնել ՝ որտեղի՞ց է նա վերցնում այդ քաղցրը:

7. Էլեկտրոնային խաղերն առանց սահմանափակման:

Էլեկտրոնային խաղերը երեխայի համար շատ կարևոր են, քանի որ դրանց ճիշտ ընտրությունը կարող է կարևոր խթան հանդիսանալ երեխայի զարգացման համար: Սակայն սրանց համար սահմանափակումը պարտադիր է: Անընդմեջ խաղալը կարող է ստեղծել կախվածություն: Երեխան ոչ միայն ողջ օրը կմտածի խաղի մասին, այլև խաղը կտեսնի երազում:

8. Խաղալիք-հրեշները բոլոր տարիքներում:

Նման խաղալիքները պետք է արգելել բոլոր երախաներին: Երեխան պատկերացնում է այն, ինչ տեսնում է: Պատկերացնու՞մ եք՝ ինչպիսին են երեխայի պատկերացումներն ու աշխարհընկալումը, երբ նա ամեն օր տեսնում է հրեշներ:

9.Եռանիվ ինքնագնացները 3 տարեկանից հետո:

Եթե երկանիվ ինքնագնացները օգնում են, որ երեխան սովորի պահպանել հավասարակշռությունը, ապա եռանիվները սովորեցնում են հենվել մեկ ոտքի վրա և այդպես էլ չկարողանալ պահպանել հավասարակշռությունը:

Այդ է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս երեխային սովորեցնել օգտվել ավելի քիչ անիվներ ունեցող ինքագնացներից:

10. Ավելորդ գումարը բոլոր տարիքներում:

Գումարից օգտվելը կանոնակարգելը չեն կարողանում անգամ մեծերը, էլ ուր մնաց խոսել երեխաների մասին:

Որպեսզի երեխան կարողանա սահմանափակել ծախսերը նրան պետք է տալ միայն նրան անհրաժեշտ քանակությամբ գումար, ու եթե երեխան ուզում է մաստակ գնել, պետք է դրա համար տրամադրի իր նախաճաշի գումարը:

Հակառակ դեպքում երեխան կսկսի անիմաստ ծախսել և գնել շատ բաներ միայն այն պատճառով, որ կարող է գնել դա:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս