
Քիմ Քարդաշյանի քույրը երեկույթ է կազմակերպել դպրոցն ավարտելու կապակցությամբ

Եվս մեկ երեկույթների սիրահար է մեծանում Ջեններ-Քարդաշյան ընտանիքում: 17-ամյա Քայլի Ջենները, ով հուլիսին ավարտեց Laurel Springs Hight School-ը, այդ կապակցությամբ երեկույթ է կազմակերպել, հայտնում է spletnik.ru-ն:
Քիմ Քարդաշյանի փոքր քրոջ երեկույթը տեղի է ունեցել նրանց մոր՝ Քրիս Ջենների տանը:
Երեկույթի մասնակիցները զվարճացել են, պարել, լողացել լողավազանում:
Հյուրերի թվում են եղել նաև աստղային ընտանիքի անդամները՝ Քենդալ Ջենները, Քորթնի, Քլոե ու Քիմ Քարդաշյանները:
Տեսանյութերն՝ այստեղ