Բաժիններ՝

Իբրահիմովիչը մերժեց «Մանչեսթեր Յունայթեդին», Սալախը տեղափոխվում է «Ռոմա». տրանսֆերային նորություններ

Զլատանը չի ընդունում «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը:

Ըստ SportMediaset-ի՝ «Միլան» տեղափոխվելու համար Իբրահիմովիչը մերժել է 2 շահավետ առաջարկ: «Մանչեսթեր Յունայթեդը» և «Գալաթասարայը» պատրաստ էին հարձակվողին տարեկան վճարել 10 մլն եվրո: «Միլան» տեղափոխվելու դեպքում այդ գումարը կլինի ընդամենը 6 մլն եվրո: Ամենայն հավանականությամբ, «ռոսոներների» մարզաշապիկը նորից հագնելը շվեդի համար ավելի կարևոր է, քան Անգլիայում խաղալը: Ի դեպ, կհեռանա՞ արդյոք շվեդը «ՊՍԺ»-ից, թե՞ ոչ` դեռևս մինչև վերջ պարզ չէ:

«Յուվենթուսը» կարծես թե գտել է Վիդալի փոխարինողին:

Արթուրո Վիդալի վաճառքից հետո «Յուվենթուսի» կենտրոնական գոտին թուլացավ, դրա համար էլ ակումբի ղեկավարությունը շտապ սկսեց նոր ֆուտբոլիստ փնտրել: Corriere dello Sport-ը ենթադրում է, որ «Յուվենթուսը» կաշխատի գնել «Լացիոյի» կիսապաշտպան Լուկաս Բիգլիին:

Բացի դրանից, «Յուվենթուսը» պատրաստվում է Թուրքիայից ետ բերել Ուեսլի Սնեյդերին:

«Ռեալը» աչք է դրել Ռիկարդո Ռոդրիգեսի վրա:

Marca-ն տեղեկացնում է, որ «Վոլֆսբուրգի» ձախ պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը «Ռեալի» տրանսֆերային նպատակներից մեկն է: «Ռեալը» 28 մլն ֆունտ արժեցող ֆուտբոլիստին դիտարկում է՝ որպես Ֆաբիո Կոենտրաուի փոխարինող, ով Մադրիդում կարծես թե ապագա չունի:

«Չելսին» Սալախին տվեց «Ռոմային»:

Ժոզե Մոուրինիոյին արդեն պետք չեկող ֆուտբոլիստը վերջապես իրեն հոգեհարազատ ակումբ է գտել: Sky Sport Italia-ն հաղորդում է, որ «Չելսին» և «Ռոման» համաձայնեցրել են Սալախի տրանսֆերը: Սալախը մեկ տարի վարձավճարով հանդես կգա «Ռոմայում», որից հետո ակումբը վերջնականապես ձեռք կբերի ֆուտբոլիստին:

Ադրիանոն նույնպես կխաղա «Ռոմայում»:

Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ ակումբները կհարթեն տրանսֆերի մանրամասները: Sky Sport Italia-ի տեղեկությամբ, հռոմեացիները պատրաստ են վճարել 4 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս