Բաժիններ՝

«Բարսելոնան» պայմանավորվել է «Յուվենթուսի» հետ` Պոլ Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ

Կատալոնացիները ֆրանսիացու համար կվճարեն 80 մլն եվրո:

Իսպանիայի չեմպիոնները հասել են համաձայնության Իտալիայի նախորդ առաջնության հաղթողների հետ` ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի` 80 մլն եվրոյով տեղափոխության վերաբերյալ: Սակայն առաջին տարին կիսապաշտպանը պետք է անցկացնի Թուրինում, նշում է Bleacher Report-ը:

Ճշտվում է, որ Պոգբայի վերաբերյալ բոլոր բանակցությունները վարվում են անմիջապես «Յուվենթուսի» հետ, այլ ոչ ֆուտբոլիստի գործակալի` Մինո Ռայոլայի:

«Մենք մի քանի ամսվա ընթացքում բանակցություններ ենք վարել «Բարսելոնայի» հետ: Այստեղ ամեն ինչ մաքուր է և թափանցիկ: Սա հենց ճիշտ ճանապարհն է, հատկապես երկու այն թիմերի համար, որոնք քիչ նշանակություն չունեն ֆուտբոլային աշխարհում»,- ընդգծել է «Յուվենթուսի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս