Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստվում է կալանավորել օտարերկրյա ակտիվները

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարել է, որ Ռուսաստանը իրավունք ունի պատասխան միջոցառումների դիմել, եթե միջազգային դատարանների որոշմամբ իր ակտիվների վրա արտասահմանում կալանք դրվեն:

«Մեր պետությունը պետք է ունենա պատասխան սահմանափակումների իրավունք, ներառյալ՝ մեր դատական որոշումներից օտարերկրյա պետությանը իմունիտետի տրամադրման հրաժարում»,-Intefax-ը մեջբերում է Մեդվեդևի հայտարարությունը:
ՌԴ վարչապետի խոսքով՝ դա, մասնավորապես, թույլ կտա ռուսական դատարաններին կալանք դնել Ռուսաստանում այդ երկրների գույքի վրա:

Ավելի վաղ ռուսական թերթերը հայտնել էին, որ օրինագիծը, որը թույլ է տալիս Ռուսաստանին կալանավորել իր տարածքում գտնվող այլ պետության գույքն առանց նրա համաձայնության, արդեն նախապատրաստվել է երկրի արդարադատության նախարարության կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս