Բաժիններ՝

Վրացի սահմանապահները երկիր անօրինական կերպով ադամանդներ տեղափոխելու համար Հայաստանի քաղաքացու են ձերբակալել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Պավլիկ Սևոյանին: Պատճառն այն է, որ տղամարդը փորձել է սահմանի մաքսային հսկողությունից գաղտնի Վրաստանի տարածք տեղափոխել առանձնապես խոշոր չափերի ադամանդներ: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:

Ծառայության հաղորդմամբ՝ հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը «Սադախլո» մաքսային-անցագրային կետով, շրջանցելով մաքսային հսկողությունը, Վրաստանի տարածք է տեղափոխել բարձր որակի, առանձնապես խոշոր չափերի ադամանդաքարեր, որոնց արժեքը կազմում է 350 հազար լարի:

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի ՔՕ 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, ինչը ենթադրում է 5-7 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031