Վրաստանում կքննարկվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը

Էլետրաէներգիայի սակագնի բարձրացման հարցն այսօր քննարկման կդրվի Վրաստանի էներգետիկայի ու ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովի նիստում, հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ը:

Էլեկտրաբաշխիչ Energo-Pro Georgia ընկերությունը պահանջում է սպառողների համար վերանայել սակագինը՝ նշելով, որ էլեկտրաէներգիայի գնումը դոլարով թանկ է արժենում: Օրենսդրության համաձայն՝ GNERC-ը պարտավոր է քննարկել Energo-Pro-ի հայտը ու որոշում կայացնել մինչև 2015 թվականի սեպտեմբերի 10-ը:

«Սպառողական սակագնի մասին որոշումը դեռ չի ընդունվել: Եթե հանձնաժողովը որոշում կայացնի, որ սպառողական սակագնի փոփոխությունն անխուսափելի է, կառավարությունը կքննարկի սուբսիդավորման հարցը: Դա սովորական գործընթաց է: Ցանկացած երկրում տեղի է ունենում աշխատանք այդ ուղղությամբ, Վրաստանը բացառություն չէ: Էներգետիկ ընկերություները հայտնվել են բարդ իրավիճակում, քանի որ ազգային արժույթի արժեզրկումը նրանց վրա շատ է ազդել: Մենք աշխատում ենք, որ կայացնենք այնպիսի որոշում, որտեղ առավելագույնս հաշվի կառնվեն ընկերության ու բնակչության շահերը»,-ասել է Կալաձեն:

Տեսանյութեր

Լրահոս