Չկա վերադարձ 1988-ի կամ 1991-ի սահմաններին ու չի լինելու. Դավիթ Բաբայան. Tert.am
Ողջունելի է, երբ ցանկացած քաղաքական գործիչ, դիվանագետ հայտարարում է, որ Ստեփանակերտը պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, թե Ստեփանակերտի փաստացի իշխանությունների ձայնը պետք է տեղ գտնի համապարփակ կարգավորման մեջ, ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ջեյմս Ուորլիքն ասել էր, թե Հայաստանը տարածքներ չի վերադարձնի՝ առանց անվտանգության համապատասխան երաշխիքների: Արձագանքելով այս հայտարարությանը, Դավիթ Բաբայանն ասել է, թե Հայաստանը որևէ տարածք չի պատրաստվում վերադարձնել Ադրբեջանին: «Դրա համար մենք ասում ենք, որ բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը պետք է վերականգնվի: Մենք հասկանում ենք, որ երկու կարևորագույն խնդիր կա. մեկն Արցախի Հանրապետության կարգավիճակն է, մյուսը՝ սահմանների խնդիրը: Մենք անկեղծ ենք այս հարցում, մենք ասում ենք, որ անցյալին վերադարձ չկա՝ լինի դա կարգավիճակի առումով, թե՝ սահմանի: Արցախի անկախությունը սակարկության ենթակա չէ: Արցախը չի եղել ու չի էլ լինելու Ադրբեջանի մաս: Չկա վերադարձ 1988-ի կամ 1991-ի սահմաններին, չկա ու չի լինելու: Սա ոչ թե ամբիցիաների կամ աշխարհաքաղաքական աննորմալ զարգացումների ու գաղափարների արդյունք է, այլ սրանք անվտանգության դասական ամենանվազագույն պայմաններն են: Անհնար է նույնիսկ պատկերացնել, որ Ադրբեջանը պետք է վերահսկի Բերձորը, Քարվաճառը, երբ Քարվաճառում սկիզբ են առնում մեր բոլոր ջրային պաշարները»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում