Բաժիններ՝

ՄՕԿ-ի նախագահը հայտարարել է, որ շախմատը չի լինի 2018թ. Ձմեռային օլիմպիադայի ժամանակ

Ավելի վաղ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հաստատել էր, որ 2018թ. Օլիմպիական խաղերի ժամանակ կանցկացվեն արագ և բլից շախմատի մրցումներ:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտնել է, որ Փխենչխանում 2018թ. Օլիմպիական խաղերի ծրագրում շախմատի ներառման մասին որոշում չի կայացվել:

«Մենք երկխոսություն ենք ունեցել շախմատի Միջազգային Ֆեդերացիայի նախագահի հետ, պայմանավորվել ենք, որ զրույցը կշարունակվի: Բայց ոչ մի կոնկրետ որոշում չի կայացվել:

Ձմեռային խաղերում այնպիսի մարզաձևեր են ներառված, որոնք կապ ունեն ձյան կամ սառույցի հետ, և ցուցադրական ձևեր այլևս գոյություն չունեն»,- ասել է Բախը:

Ավելի վաղ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել էր, որ 2018թ. կայանալիք Օլիմպիական խաղերում կկայանան արագ և բլից շախմատի ցուցադրական մրցումներ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031