Բաժիններ՝

Թուրքիայում արգելափակել են մատչումը Twitter-ին

Twitter միկրոբլոգների հայտնի ծառայությունը այսօր Թուրքիայում անհասանելի է դարձել օգտատերերի համար, ենթադրաբար, Սուրուչում ահաբեկչության վայրի լուսանկարների ու տեսանյութերի հրապարակման պատճառով:

Իշխանությունները դեռ ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն կատարել Թուրքիայի տարածքում Twitter-ի արգելափակման մասին, սակայն Milliyet թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, պնդում է, որ այն կարող է առնչություն ունենալ Սուրուչի ահաբեկչության հետ:

Հնարավոր է նաև, որ Twitter-ն անհասանելի է տեխնիկական պատճառներով, գրում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Milliyet-ին:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Սիրիայի Քոբանի քաղաքին սահմանակից թուրքական Սուրուչ քաղաքում պայթյունի հետևանքով զոհվել էր 31 մարդ:

Կին մահապարտ ահաբեկիչը գործի էր դրել պայթուցիկ սարքը «Ամարա» մշակութային կենտրոնի այգում այն ժամանակ, երբ այդտեղ էին հավաքվել երիտասարդական ասոցիացիաների հարյուրավոր պատվիրակներ, հիմնականում՝ քրդեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս