«2-3 օրերի ընթացքում կորոշվի՝ ի՞նչ խնդիրներ կդրվեն ՀԷՑ-ում աուդիտի առջև». Երվանդ Զախարյան

Հայկական և ռուսական կողմերը մոտակա 2-3 օրերի ընթացքում որոշում կկայացնեն, թե ի՞նչ պայմաններով, ի՞նչ տեխնիկական խնդիրներով աուդիտ պետք է իրականացվի Հայաստանի էլեկտրական ցանցերում (ՀԷՑ): Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

«Այժմ ճշտվում է տեխնիկական առաջադրանքը, թե ի՞նչ խնդիրներ կդրվեն աուդիտի առջև՝ սակագնի հիմնավորվածությունը, եթե սակագները չբարձրացվեն, ընդհանուր էներգետիկ համակարգի վրա դրա ազդեցությունը, և ընդհանուր ֆինանսական հարցերով աուդիտ կիրականացվի նաև ՀԷՑ-ում: Այս հարցերն են ընդգրկվելու ընդհանուր տեխնիկական առաջադրանքի մեջ»,- ասաց Ե. Զախարյանը:

Հարցին, թե արդյոք աուդիտը կներգրավի՞ արտադրող կայաններից մինչև սպառող ցանցը, նախարարը նշեց, որ դա քննարկվում է, մեկ շաբաթվա ընթացքում երկկողմ որոշում կայացվի:

Տեսանյութեր

Լրահոս