Բաժիններ՝

Պորոշենկոն պաշտոնից ազատել է Սահմանադրական դատարանի նախագահին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման է ստորագրել երկրի Սահմանադրական դատարանի նախագահ Վիկտոր Շիշկինին պաշտոնից ազատելու մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված փաստաթղթում ասվում է, որ Շիշկինը անձամբ է գրել աշխատանքից հեռանալու մասին դիմումը:

Ընդ որում՝ չի նշվում, թե արդյոք նրա հրաժարականը կապ ունի Սայմանադրությունում փոփոխություններ կատարելու նախագծի հետ:

Ուկրաինայի Սահմանադրական դատարանում քննարկման է դրվել Պորոշենկոյի առաջարկած նախագիծը երկրում իշխանության ապակենտրոնացման մասին, որը երկրի հասարակությունում ու խորհրդարանում հասակական ռեակցիաներ է առաջացրել:

Ուկրաինայի Գերագույն ռադայում քվեարկության արդյունքում նախագիծն ուղարկվել էր երկրի Սահմանադրական դատարան: Սպասվում է, որ դատարանն իր պատասխանը կտա օգոստոսից ոչ շուտ: Սահմանադրական դատարանի կողմից հավանության արժանանալու դեպքում նախագիծը պետք է երկու քվեարկություն անցնի խորհրդարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս