Բաժիններ՝

Ադրբեջանը սահմանին լարվածություն առաջացնելով փորձում է կասեցնել բանակցային գործընթացի ակտիվացումը. քաղաքագետ. Tert.am

Ադրբեջանը փորձում է սահմանին լարվածություն առաջացնելով կասեցնել բանակցային գործընթացի ակտիվացումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ինտեսիվ խախտմանը, որի ժամանակ օգտագործվել են 60 և 82 մմ ականանետներ և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետներ:

«Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ բանակցային գործընթացներն ավելի արագ են զարգանում, տարբեր նպատակների հանդիպումներ են լինում Մինսկի խմբի համանախագահների, և անգամ արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Ամենայն հավանականությամբ, պաշտոնական Բաքուն, հերթական անգամ, այդ բանակցությունների գործընթացի ակտիվ փուլը վերսկսելուն ուղղված խոչընդոտող քայլեր է անում և լարված պահելով սահմանի իրավիճակը փորձում է կասեցնել և թույլ չտալ, որ բանակցային գործընթացը վերսկսի»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է պատճառներին, թե ինչու Ադրբեջանը չի ցանկանում, որ հակամարտության գործընթացն ակտիվանա, նա ասել է .«Եթե բանակցային գործընթացի տրամաբանությունը բավարարեց Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումներին, միանշանակ, նրանք որևէ նման գործողություններ չէին անի և հարցը կլուծեին բանակցային սեղանի շուրջ։ Սակայն ակնհայտ է, որ Բաքուն գոհ չէ բանակցային գործընթացից և ամեն ինչ անում է, որպեսզի գործընթացը կասեցվի»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս