Բաժիններ՝

«Իրավիճակը մեր կողմից լիովին վերահսկվում է, որևէ լուրջ վտանգ չկա» ԼՂՀ ՊՆ նախարար Լևոն Մնացականյան

Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին լարված է, կողմերի միջև ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է: ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօր ժամը 14:00-ից սկսած առաջնային գծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:

«Ժամը 14:00-ից սկսած հրաձգություն է սկսվել նրանց կողմից, 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից 100-ից ավելի կրակահերթեր են եղել՝ հիմնականում Աղդամի, նաև՝ Մարտակերտի ուղղությամբ: Բնականաբար, մեր կողմից պատասխան կրակ է բացվել, շփման գծի ողջ երկարությամբ իրավիճակը մեր կողմից լիովին վերահսկվում է, որևէ լուրջ վտանգ չկա: Հրաձգությունը նրանց կողմից դեռ շարունակվում է, և մեր կողմից, անհրաժեշտության դեպքում, պատասխան է հասցվում, բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են»,- 168.am-ի հետ զրույցում իրավիճակի մասին ասաց ԼՂՀ Պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ  Լևոն Մնացականյանը:

Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությանը՝  իբր ուսումնավարժական պարապմունքների ժամանակ հակատանկային ականի վրա պայթել է ՊԲ Տ-72 տիպի  երկու տանկ, նախարարը պատասխանեց. «Նույնիսկ զինվորական տրամաբանությունից հեռու ձևակերպումներով սուտ լուրեր են շրջանառում. մի ականի պայթյունից տանկ չի պայթում… ադրբեջանական պրոպագանդայի հերթական սուտն է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս