Բաժիններ՝

Սերժ Սարգսյանի խոսնակը՝ լրագրողին «վերբովկա» անելու մասին. ՀԺ

«Հայկական ժամանակը» գրում է. Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի անունը կապվում է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, լրագրող Հրայր Մանուկյանին հավաքագրելու սկանդալային փորձի հետ: Հակոբյանը փորձել էր հավաքագրել Մանուկյանին, սպառնալիքներ տեղացել նրա հասցեին: Զրույցը Հրայրի կողմից ձայնագրվել ու տեղադրվել էր համացանցում: Երեկ երբ հարցմամբ Սերժ Սարգսյանի խոսնակից մեկնաբանություն խնդրեցինք այդ հարցի շուրջ եւ հետաքրքրվեցինք՝ ինչու՞ է փորձել հավաքագրել Հրայրին, Հակոբյանը պատասխանեց. «Տեղեկացնեմ, որ ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունում աշխատելիս մշտապես գործել եմ ՀՀ օրենսդրությանն և գերատեսչական նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: Աշխատանքային և մասնագիտական առանձնահատկություններով պայմանավորված, Ձեր առաջին երկու հարցադրումների հետ կապված (Հրայր Մանուկյանին հավաքագրելու փորձի մասին-խմբ) առավել մանրամասն մեկնաբանություն տրամադրել չեմ կարող»:

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031