![](/banners/BeFunky-design.jpg)
Փաստաբանների պալատն աշխատանքային խումբ է ստեղծել՝ կապված սահմանադական փոփոխությունների հետ
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/pastabanneri-palat.jpeg)
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 20.07.2015թ. թիվ 206-Լ որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք ներկայացնող Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատանքային խումբ։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի լրատվական ծառայությունը, աշխատանքային խումբը կազմավորվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալից (համակարգողից) և 12 (տասներկու) գիտնական փաստաբաններից։
Բեռնել որոշումը (Աշխատանքային խմբի կազմը)։
Բեռնել Աշխատանքային խմբի գործունեության կարգը։