«Հրապարակի» ներկայացուցիչը հրաժարվել է ներկայացնել վերջինիս շահերը՝ Սեյրան Օհանյանի կնոջ հայցի գործով
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցի քննությունն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:
Դատարան չէր ներկայացել «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Ավետիսյանը, ով, դատարանի հաղորդմամբ, դիմում էր ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ հրաժարվել է լինել պատասխանողի ներկայացուցիչը և այլևս չի ներկայացնում նրա շահերը: Նա խնդրել էր իր լիազորությունները համարել դադարած:
«Հրապարակ» օրաթերթի լրագրող, պատասխանող Սյուզան Սիմոնյանը հրապարակեց և դատարանին փոխանցեց օրաթերթի գլխավոր խմբագրի դիմումը՝ համաձայն որի՝ այսօր դատարանում պետք է հայցի ելքի համար վճռորոշ հանգամանքներ քննարկվեն, օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ցանականում է ներկա լինել, սակայն գտնվում է արտասահմանում, խնդրել է, որպեսզի նիստը հետաձգվի:
Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանն ասաց, որ եթե Արմինե Օհանյանը նշել է, որ իր մասնակցությունը գործի քննությանը պարտադիր է, եթե ներկայանալու է, իսկ իրենք համարում են, որ դա ցանկալի է, հետևաբանար ինքը դեմ չէ դատական նիստը մեկ շաբաթով հետաձգելուն: «
Նկատի ունենալով այն, որ պատասխանող Սյուզան Սիմոնյանին պարզ չէր, թե որպես պատասխանող ինչ պետք է անի, ապա որպես հոդվածի հեղինակ՝ պետք է հերքի իր հեղինակած հոդվածի՝ իրականությանը չհամապատասխանող, զրպարող մասերը: Այսինքն՝ Սյուզան Սիմոնյանի դեմ ներկայացվել է հերքման պահանջ»,- ասաց փաստաբանը: Դատական նիստը կշարունակվի օգոսոսի 25-ին: