Բաժիններ՝

«Ռեալ Մադրիդը» կտրուկ մերժել է «Արսենալին»

Տրանսֆերային պատուհանը դեռ բաց է, իսկ ֆուտբոլային հասարակությունն էլ ակտիվ քննարկումների մեջ է: Ամենաշատ քննարկվող տրանսֆերներից մեկը Քարիմ Բենզեմայի «Արսենալ» տեղափոխվելն է:

Այս տրանսֆերի մասին վերջին նորություններն է հայտնել beIN Sport-ի լրագրող Տանկրեդի Պալմերին: Նա նշել է, որ իր տեղեկություններով՝ «Արսենալի» ու «Ռեալ Մադրիդի» միջև բուռն բանակցություններ են ընթացել հարձակվող Քարիմ Բենզեմայի շուրջ:

Նա հայտնել է, որ լոնդոնյան ակումբը Բենզեմայի համար առաջարկել է 45 միլիոն եվրո: Մադրիդցիներն էլ սկզբից խոստացել են բանակցել, սակայն հետագայում կտրուկ մերժել են զինագործներին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս