Բաժիններ՝

Ողբերգական դեպք Աշտարակ քաղաքում. 3 երեխաների հայրն ինքնասպան է եղել. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը ահազանգել է, որ կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկը, որտեղ տանը հայտնաբերել են կախված տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ, 41-ամյա Գ. Մ.-ն է, ով կախվելու եղանակով ինքնասպան է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս ամուսնացած էր, ուներ 3 երեխա՝ 2 աղջիկ, 1 տղա:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս