Բաժիններ՝

Բերման են ենթարկվել ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով

Հուլիսի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Երևանյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1993 թ. ծնված Հարություն Ս.-ին, 1984 թ. ծնված Արթուր Դ.-ին և 1958 թ. ծնված Հրաչ Ա.-ին` իր վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով:

Հարություն Ս.-ի անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ` 4.5 գ ընդհանուր կշռով, կանաչ, կանեփանման, մանրացված-չորացված զանգվածով, որն ըստ վերջինիս հայտարարության` պատկանում է իրեն:

Ավտոմեքենայի սրահի զննությամբ առջևի նստելատեղի դիմացի ռետինե գորգի վրայից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ երկու թղթե փաթեթ` համապատասխանաբար 17.9 և 10.4 գ ընդհանուր կշիռներով, կանաչ, կանեփանման մանրացված-չորացված զանգվածներով:
Ըստ Արթուր Դ.-ի` ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվածը պատկանում է իրեն:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս