Հին հրեական առակ տրամաբանության և իմաստության մասին
Երիտասարդ հրեան գնում է նյու-յորքյան հայտնի ռաբբիի մոտ և հայտարարում է, որ ցանկանում է Թալմուդ ուսումնասիրել:
-Դու գիտե՞ս արամեերեն,- հարցրեց ռաբբին:
-Ոչ:
-Իսկ իվրի՞տ:
-Ոչ:
-Իսկ փոքր հասակում Թորա սովորե՞լ ես:
-Ոչ ռեբե: Բայց Դուք մի անհանգստացեք: Ես ավարտել եմ Բերկլիի համալսարանը և թեզ եմ պաշտպանել Սոկրատեսի փիլիսոփայությունում տրամաբանության վերաբերյալ թեմայով: Իսկ հիմա, որպեսզի լրացնեմ իմ գիտելիքների սպիտակ կետերը, ցանկանում եմ մի քիչ Թալմուդ սովորել:
-Դու պատրաստ չես Թալմուդ սովորելու համար,- ասաց ռաբբին: Դա մարդկության կողմից գրված գրքերից ամենախորն է: Բայց եթե դու պնդում ես, ես տրամաբանության թեստ կառաջադրեմ: Եթե գլուխ հանես, ապա ես կպարապեմ քեզ հետ:
Երիտասարդը համաձայնեց և ռաբբին շարունակեց:
-Երկու մարդ իջնում են ծխատարով: Մեկը դուրս է գալիս մաքուր երեսով, մյուսը` կեղտոտ: Ո՞վ նրանցից կգնա լվացվելու:
Երիտասարդ փիլիսոփայի աչքերը ճակատին բարձրացան:
-Դա տրամաբանության թե՞ստ է:
Ռաբբին գլխով արեց:
-Դե իհարկե նա, ում դեմքը կեղտոտ է:
-Ճիշտ չէ: Մտածիր տրամաբանորեն: Նա, ում դեմքը կեղտոտ է, կնայի նրան, ում դեմքը մաքուր է և կորոշի, որ իր դեմքն էլ է մաքուր: Իսկ նա, ում դեմքը մաքուր է, կնայի նրան, ում դեմքը կեղտոտ է, կորոշի, որ ինքն էլ է կեղտոտվել և կգնա լվացվելու: -Խորամանկ է հնարված,- հիացավ հյուրը: Դե ռեբե, մի հատ էլ թեստ տվեք ինձ:
-Լավ երիտասարդ: Երկու մարդ, ինջնում են ծխատարով, մեկը դուրս է գալիս մաքուր երեսով, մյուսը` կեղտոտ: Ո՞վ նրանցից կգնա լվացվելու:
-Բայց մենք արդեն պարզեցինք. նա, ում դեմքը մաքուր է:
-Ճիշտ չէ: Երկուսն էլ կգնան լվացվելու: Մտածիր տրամաբանորեն: Նա, ում դեմքը մաքուր է, կնայի նրան, ում դեմքը կեղտոտ է և կորոշի, որ իր դեմքն էլ է կեղտոտ: Իսկ նա, ում դեմքը կեղտոտ է, կտեսնի, որ երկրորդը գնաց լվացվելու, կհասկանա, որ իր դեմքը կեղտոտ է և նույնպես կգնա լվացվելու:
-Ես դրա մասին չէի մտածել: Ես տրամաբանական սխալ թույլ տվեցի: Ռեբե, մի հատ էլ տվեք:
-Լավ: Երկու մարդ իջնում են ծխատարով: Մեկը դուրս է գալիս մաքուր երեսով, մյուսը` կեղտոտ: Ո՞վ նրանցից կգնա լվացվելու:
-Դե… Երկուսն էլ կգնան լվացվելու:
-Ճիշտ չէ: Լվացվելու չի գնա ոչ մեկը: Մտածիր տրամաբանորեն: Նա, ում դեմքը կեղտոտ է, կնայի նրան, ում դեմքը մաքուր է և չի գնա լվացվելու: Իսկ նա, ում դեմքը մաքուր է, կտեսնի, որ նա, ում դեմքը կեղտոտ է չի գնում լվացվելու, կհասկանա, որ իր դեմքը մաքուր է և նույնպես չի գնա լվացվելու:
Երիտասարդը հուսահատվեց:
-Հավատացեք, ես կարող եմ Թալմուդ սովորել: Ուրիշ ինչ որ բան հարցրեք:
-Լավ: Երկու մարդ իջնում են ծխատարով…
-Աստված իմ, ոչ մեկը չի գնա լվացվելու:
-Ճիշտ չէ: Հիմա դու համոզվեցիր, որ Սոկրատեսի տրամաբնության իմացությունը բավարար չէ, որպեսզի կարողանաս Թալմուդ սովորել: Ասա ինձ, ինչպես կարող է այնպես լինել, որ երկու մարդ իջնեն նույն ծխատարով և մեկը նրանցից կեղտոտի դեմքը, իսկ մյուսը` ոչ: Միթե՞ դու չես հասկանում:
Այս ամբողջ հարցը անիմաստություն է և եթե դու, կյանքդ վատնես անիմաստ հարցերին պատասխանելով, ապա քո բոլոր պատասխաններն էլ անիմաստ կլինեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը