Բաժիններ՝

Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա աշնանը

007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող «007. Սպեկտր» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա հոկտեմբերի 26-ին, հայտնել է Sony ընկերությունը: Ֆիլմի ռեժիսորն է Սեմ Մենդեսը:

«Պատմության մեջ առաջին անգամ 007 գործակալի մասին պատմող թվով 24-րդ ֆիլմը լայն վարձույթ դուրս կգա Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի բոլոր կինոթատրոններում միաժամանակ»,-հայտնել են ընկերության մամլո ծառայությունից:
Մենդեսը նկարահանել էր նաև գործակալի մասին պատմող նախորդ՝ «Սքայֆոլ» կոորդինատները» ֆիլմը:

Ֆիլմում գլխավոր դերակատարին մարմնավորում է Դենիել Քրեյգը, ով մարմնավորել էր գործակալին նաև 2006 թվականին: Ֆիլմում նկարահանվել են նաև Ռեյֆ Ֆայնսը, Քրիստոֆ Վալցը, Մոնիկա Բելուչին, Էնդրյու Սքոթը, Լեա Սեյդուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս