Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան ճանաչվել է «փափուկ ուժ» կիրառող աշխարհի ամենաազդեցիկ երկիրը

Մեծ Բրիտանիան գլխավորել է 50 երկրներից կազմված վարկանշային աղյուսակը «փափուկ ուժի» չափորոշիչներով` կարողություն, որը ազդում է մշակույթի ու հասարակական-քաղաքական արժեքների, այլ ոչ թե փողի ու զենքի օգնությամբ:

Երկրորդ տեղում է Գերմանիան, երրորդ տեղում՝ ԱՄՆ-ը, հայտնում է «Ռոսբալտը»: Ռուսաստանը չի ներառվել առաջին «30-յակում»:

Վարկանշային աղյուսակը կազմվել է Լոնդոնի Portland PR-գործակալության կողմից մի շարք չափորոշիչների հիման վրա, որոնք ձևավորում են աշխարհում պետությունների գրավչությունն ու ազդեցիկությունը: Դրանում ներառված են բիզնես-կլիման, մշակույթը, տեղեկացվածությունը, պետական կառավարումը, արտաքին քաղաքականությունը, կրթությունը, արտասահմանում երկրի օբյեկտիվ ընկալումը:

Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, Մեծ Բրիտանիայի բարձր արդյունքը պայմանավորված է այնպիսի բրիտանական կազմակերպություններով, ինչպիսիք են BBC-ն ու Բրիտանական խորհուրդը, կրթական բարձր մակարդակով, ինչպես նաև կրեատիվ ինդուստրիայի զարգացմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս