Իրանում հորդառատ անձրևների ու ջրհեղեղի հետևանքով 11 մարդ է զոհվել
Նվազագույնը 11 մարդ է զոհվել Իրանի հյուսիսային լեռնային շրջաններում երեկ երեկոյան տեղացած հորդառատ անձրևների ու ջրհեղեղի հետևանքով, հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Իրանի իշխանությունների տվյալով՝ զոհերի թվում կա Չինաստանի մեկ քաղաքացի ու երկու կին:
Սողանքները քշել-տարել են նվազագույնը 20 ավտոմեքենա, որոնցում գտնվել են մարդիկ: Անհետ կորածների թիվը չի հաղորդվում:
Իրանական իշխանությունները նշում են, որ աղետի հետևանքով զոհերի թիվը Թեհրան, Ալբորզ, Կազվին նահանգներում կարող է ավելանալ, շրջանում որոնողական աշխատանքներ են իրականացվում: