Փխենյանը մերժել է երկկողմ բանակցություններ անցկացնելու Սեուլի առաջարկը
Հյուսիսային Կորեան մերժել է Կորեայի Հանրապետության առաջարկը երկկողմ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ:
Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Հայրենիքի խաղաղ վերամիավորման հյուսիսկորեական կոմիտեին:
«Միջկորեական հարաբերությունները լավացնելու համար հարկավոր է ստեղծել մթնոլորտ, որտեղ երկխոսության անցկացումը հնարավոր կդառնա: Սակայն ներկայիս իրավիճակում առաջընթաց երկկողմ հարաբերություններում չի կարելի ակնկալել»,-ասվում է փաստաթղթում:
Փխենյանն ակնարկել է հարավային հարևանի «թշնամական քաղաքականությունը»: Կոմիտեն կոչ է արել Հարավին՝ «հրաժարվել հակամարտությունից» ու վերադառնալ 2000 թվականի հունիսի 15-ի համատեղ հռչակագրի իրականացմանը:
«Կորեայի Հանրապետությունը հիասթափված է Հյուսիսի մերժումից ու բանակցությունների անցկացման գաղափարից»,-Սեուլում ճեպազրույցում ասել է Կորեայի Հանրապետության միավորման հարցով հատուկ ներկայացուցիչը: