Բաժիններ՝

Արման Սաղաթելյանի փոխարեն նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արման Սաղաթելյանն ազատվել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը դիմում էր ներկայացրել Հանրապետության Նախագահին՝ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից իրեն ազատելու խնդրանքով: Այս մասին Ա. Սաղաթելյանը տեղեկացրել էր ֆեյսբուքի իր էջում։

 

Կենսագրական տվյալներ

Վլադիմիր Համլետի Հակոբյան

Ծնվել է 1982թ. նոյեմբերի 26-ին` Երևանում: 1988-1998թթ. սովորել է թիվ 167 միջնակարգ դպրոցում: 1998-2003թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժնում: 2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես համակարգչային կապի կենտրոնի տեխնիկ-օպերատոր, զինվորական կոչումը՝ ավագ: 2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Վերջին զբաղեցրած պաշտոնը՝ գլխավոր վարչության բաժանմունքի պետ, զինվորական կոչումը՝ մայոր: 2011թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2013թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Ամուսնացած չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս