Բաժիններ՝

Charlie Hebdo ամսագիրը հրաժարվել է տպագրել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ու հրատարակիչ Լորան Սուրիսոն հայտարարել է, որ պարբերականը այլևս չի տպագրի Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, հայտնում է korrespondent.net-ը:
«Մենք օգտագործել ենք մարգարեի ծաղրանկարները, որ պաշտպանենք ինքնարտահայտման ազատությունը»,-բացատրել է Սուրիսոն:

Նրա խոսքով՝ պարբերականի աշխատակիցներն արել են իրենց աշխատանքը՝ պաշտպանել են երգիծական նկարների տպագրման իրավունքը:
Riss կեղծանունով հանդես եկող նկարիչը ասել է, որ կրոնական թեմաներով ծաղրանկարների նպատակը չի եղել իսլամի քննադատությունը:

Հիշեցնենք, որ մայիսին հայտնի դարձավ, որ Charlie Hebdo-ի գլխավոր ծաղրանկարիչ Ռենալդ Լուզյեն հրաժարական է ներկայացրել: Նա հայտնել էր, որ չի կարողանում հաղթահարել այն վիշտը, ցավը և ցասումը, որոնք կապված են եղել հունվարին խմբագրատան վրա իրականացված հարձակման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս