«Սահմանադրական փոփոխությունների նախագծով արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման պահանջն օրակարգից հանվում է». Արթուր Սաքունց
«Սովորաբար նման ճգնաժամային իրավիճակներում հանրությանը պետք է ինչ-որ բանով զբաղեցնել, սա նոր տեսարան, թատրոն եմ ես համարում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ սահմանադրական բարեփոխումների նոր նախագիծը նման հապճեպությամբ հանրային քննարկման դրվեց:
Նրա համոզմամբ՝ բացարձակապես սահմանադրական փոփոխությունների իրականցաման համար որևէ հիմնավորում չկա: Ըստ նրա՝ դա արվում է, քանի որ պետք է մարդկանց ինչ-որ բանով զբաղեցնել մինչև 2018 թվականի ընտրությունները. «Թեման է նաև փոխվում, արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման պահանջն արդեն օրակարգից հանվում է»:
Հարցին՝ սահմանադրական այդ փոփոխությունները թույլ չտալու ի՞նչ ելքեր եք տեսնում, իրավապաշտպանն այսպես պատասխանեց.
«Այսօրվա այս իրավիճակի պատասխանատվությունը կրում է ոչ միայն Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), այլև այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս, իբր, ՀՀ քաղաքացիների, ժողովրդի բարօրության տեսակետից, որովհետև նրանք նույնչափ պատասխանատվություն են կրում այս իրավիճակի համար: Ելքը ՀՀ քաղաքացին է, այլ ելք չկա, որևիցե մեկը չի գալու մեզ օգնելու»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: