
Համաշխարհային շուկայում ոսկին էժանացել է 12 դոլարով

Համաշխարհային շուկայում ոսկին էժանացել է 12 դոլարով, հայտնում է APA-ն:
Dow Jones ինդեքսը ամերիկյան ֆոնդային բորսայում նվազել է 0,19%-ով՝ մինչև 18 086,45 կետ, բայց NASDAQ ինդեքսը բարձրացել է 0,91%-ով՝ մինչև 5 210,15 կետ, S&P 500-ը՝ 0,11%-ով՝ մինչև 2 126,64 կետ:
Եվրոպայում բրիտանական FTSE 100 ինդեքսը նվազել է 0,31%-ով՝ մինչև 6 775,08 կետ, գերմանական DAX-ը՝ 0,37%-ով՝ մինչև 11 673,42 կետ, ֆրանսիական CAC 40-ը բարձրացել է 0,06%-ով՝ մինչև 5 124,39 կետ:
Ոսկու գինը վերջին COMEX աճուրդում նվազել է 12,00 դոլարով ու կազմել 1 ունցիայի համար՝ 1 131,90 դոլար, արծաթի գինը նվազել է 0,15 դոլարով ու կազմել 1 ունցիայի համար 14,83 դոլար: