Լիոնել Մեսսին ESPN-ի վարկածով լավագույն արտասահմանյան սպորտսմենն է, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն` հինգերորդը
Ալեքսանդր Օվեչկինը և Մարիա Շարապովան մնացին առանց մրցանակների:
Լոս Անջելեսում տեղի ունեցավ ESPN-Excellence in Sports Performance Yearly Award (ESPY) հեռուստատեսային ալիքի ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը: Ըստ դրա արդյունքների՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվեց 2015թ. լավագույն արտասահմանյան սպորտսմեն:
Արգենտինացին առաջ անցավ Նովակ Ջոկովիչից (թենիս), Լուիս Հեմիլթոնից (Ֆորմուլա 1), Լիդիա Կոյից (գոլֆ) և «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից, ով գրավեց 5-րդ տեղը:
NBA-ի լավագույն սպորտսմեն ճանաչվեց «Գոլդեն Սթեյթ Ուորրիորզի» պաշտպան Ստեֆեն Կարրին: Լավագույն սպորտսմենուհի և բռնցքամարտիկ ճանաչվեց հանրահայտ Ռոնդա Ռոուզին:
Լավագույն թիմ ճանաչվեց ԱՄՆ կանանց ֆուտբոլի հավաքականը, որ հաղթել էր 2015թ. Աշխարհի առաջնությունը:
«Վաշինգտոնի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը NHL-ի լավագույն հոկեյիստի թեկնածուներից էր, սակայն մրցանակը բաժին հասավ «Չիկագո Բլեքհոկսի» հարձակվող Ջոնաթան Թեյվզին:
Մարիա Շարապովան լավագույն թենիսիստուհու կոչման հավակնորդն էր, սակայն լավագույն թենիսիստուհի ճանաչվեց Սերենա Ուիլյամսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը