Բաժիններ՝

2015թ. հուլիսի 30-ին տեղի կունենա «Angry Birds 2» խաղի պրեմիերան

Rovio Entertainment-ը ներկայացրել է «Angry Birds 2» խաղի անոնսը, որը 2009թ. բջջային հեռախոսների հիթ դարձած խաղի շարունակությունն է: Այս մասին ընկերությանը հղում անելով՝ գրում է Gamespot կայքը:

Խաղի պրեմիերան տեղի կունենա 2015թ. հուլիսի 30-ին: Rovio Entertainment-ը խոստացել է հստակեցնել խաղի դետալների մասին տեղեկությունները: Նկատենք, որ սա խաղի առաջին ամբողջական շարունակությունն է, իսկ նախկինում ներկայացվում էին առաջին մասի հավելումները, օրինակ՝ «Angry Birds Star Wars»: Խաղի հիման վրա ստեղծվել էր նաև անիմացիոն ֆիլմ, որի գլխավոր հերոսներից մեկին հնչյունավորել էր Փիթեր Դինկլեյջը, որը հայտնի է «Game of Thrones» սերիալից:

Դեռևս պարզ չէ, թե «Angry Birds 2»-ն ինչ պլատֆորմի համար է ստեղծվելու, բայց օրիգինալը նախատեսված էր iOS, Android օպերացիոն համակարգով աշխատող տեխնիկայի և PlayStation 3, Xbox 360 և Wii U-ի համար:

Պատրաստեց Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս