Որոշվել է աշխարհում ամենապոպուլյար երաժշտական ժանրը
Spotify համացանցային ընկրությունն անալիզի է ենթարկել ամբողջ աշխարհի օգտատերերի երաժշտական նախասիրությունները:
Աշխարհում ամենապոպուլյար երաժշտական ժանր է համարվում հիփ-հոփը: Հաղորդում է Spotify ընկերությունը:
Շվեդական պորտալը, անալիզի ենթարկելով իր օգտատերերի նախասիրությունները, հրապարակել է աշխարհի ինտերակտիվ երաժշտական քարտեզը: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ անկախ աշխարհագրական դիրքից՝ հիփ-հոփ ստեղծագործությունները, ավելի հաճախ, քան մյուսները, հանդիպում են playlist-երում:
Spotify երաժշտական պորտալը գործարկվել է 2008թ. հոկտեմբերին: Նրա տվյալների բազան պարունակում է 20 մլրդ երգ, որը թարմացվում է ամիսը 2 անգամ, իսկ օգտատերերի թիվը կազմում է 20 մլն մարդ:
Հիփ-հոփը հաճախ համեմատում են ռեփի հետ: Հիմա առաջինը համարվում է երաժշտական ուղղություն, իսկ երկրորդը՝ երաժշտական տեխնիկա (տեքստ, որը կարդում են բիթի տակ): Բացի դրանից, եթե ռեփը կապ ունի միայն երաժշտության հետ, ապա հիփ-հոփն ընդլայնվում է մինչև փողոցային սուբկուլտուրա, որը ներառում է իր մեջ պար, գրաֆիտի և հագուստի ոճ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը