Բաժիններ՝

Արսեն Վենգեր. «Ձեռքբերումներից առավել կարևոր է ներդաշնակ խաղը»

Ֆրանսիացին գտնում է, որ առանց հավելյալ տրանսֆերների էլ իր տրամադրության տակ գերազանց թիմ կա:

Միջազգային շրջագայության շրջանակներում, թիմի հետ գտնվելով Սինգապուրում, Արսեն Վենգերը հարցազրույց է տվել «Արսենալի» պաշտոնական կայքին և պատմել է ակումբի հնարավոր տրանսֆերների մասին:

«Ես դռները չեմ փակում նորեկների առջև, և, եթե կարողանանք գտնել ֆուտբոլիստի, ով իսկապես կուժեղացնի թիմը, մենք նրան ձեռք կբերենք: Մենք արդեն ուժեղացրել ենք թիմը, և ես մտածում եմ, որ թիմի խաղային ներդաշնակությունը հաջողության գրավականներից մեկն է:

Հիմա մեզ մոտ խաղի ներդաշնակության բավական բարձր մակարդակ կա, և դա շատ կարևոր է և՛ թիմի համար, և՛ անձամբ ինձ համար, քանի որ մենք հնարավորություն կունենանք գնահատել մեր հեռանկարները:

Մտածում եմ, որ մենք նախորդ մրցաշրջանում հաջողություն ունեցանք, բայց դա բավարար չէ, որպեսզի մենք դրանով հանգստանանք: Հիմա առավել կարևոր է հասնել խաղային առավելագույն ներդաշնակության, քան նորեկ ձեռք բերել:

Մենք արդեն գերազանց թիմ ունենք, և հիմա ամենակարևորն է՝ հասկանալ, ինչքանով մենք կարող ենք ավելի ուժեղ դառնալ հենց մեր խաղային ներդաշնակության շնորհիվ»,- կարծում է ֆրանսիացին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս