Բաժիններ՝

Մոուրինյոն պատասխանել է Պեդրոյին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է այն տեղեկությունը, թե «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրոն կարող է հայտնվել իր թիմում:

Նա հեգնանքով նշել է, որ անընդհատ կրկնում է, որ չպետք է կարդալ առավոտյան թերթեր:

«Բոլորը «Չելսիից» տրանսֆերային ռումբ են սպասում, որը դեռ չի պայթել: Այդ պատճառով լրագրողները գործակալների հետ տարբեր բնույթի բամբասանքներ են հորինում: Պեդրոն կարող է հայտնվել «Չելսիո՞ւմ»: Ես այդպես չեմ կարծում: Եթե հավատանք ԶԼՄ-ին, ապա իմ թիմում արդեն երեք տասնյակ նորեկներ կան, ընդ որում՝ երկու տասնյակի ազգանունները նույնիսկ ինձ ծանոթ չեն»:

Մոուրինյոն նաև հեգնել է՝ ասելով, որ ըստ մամուլի՝ իրենք արդեն ունեն Մեսսիին, Գարեթ Բեյլին և Մադրիդի «Ատլետիկոյի» թիմի կեսին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս