Բաժիններ՝

Դի Մարիան կդառնա «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ

Ֆրանսիական «ՊՍԺ»-ն մոտ է Անխել Դի Մարիայի հետ գործարքի ձևակերպմանը:

Ֆրանսիական L’Equipe պարբերականի տեղեկությամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան մինչև շաբաթվա վերջ կդառնա «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ: Փարիզեցիները ցանկանում են բոլոր ձևական կողմերը հարթել և մոտ օրերս ավարտին հասցնել Դի Մարիայի ձեռքբերման գործարքը:

«ՊՍԺ»-ն վաղուց էր հետևում արգենտինացուն և ֆուտբոլիստի ձեռքբերման պատրաստակամություն էր հայտնել: Ֆինանսական fair-play-ի կանոնների մեղմացումից հետո ակումբը «Մանչեսթեր Յունայթեդին» և անձամբ Դի Մարիային շահավետ առաջարկություններ անելու հնարավորություն ունեցավ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031