Բաժիններ՝

Իտալիան 20 մլն եվրոյով տուգանվել է Կամպանիայի աղբի պատճառով

Եվրոպական դատարանը Իտալիային տուգանել է 20 մլն եվրոյով Կամպանիայի (երկրի հարավային շրջանը) քաղաքներում թափոնները ժամանակին չհավաքելու ու չվերացնելու համար, ինչպես պարտավոր է անել ԵՄ չափանիշներով:

Բացի այդ՝ երկիրը պետք է ամենօր 120 հազար եվրո վճարի, մինչև չլուծի այդ խնդիրը, հայտնում է La Repubblica-ն:

Իտալիայի բնապահպանության նախարար Լուկա Գալետտին հայտարարել է, ոև համաձայն հունվարին սահմանված չափանի, տուգանքը վճարվելու է շրջանային բյուջեից, քանի որ խախտման մեղավորը Կամպանիան է:

ԵՄ-ի գնահատականներով՝ շրջանը աղբի մեծ կույտերից ազատելու գործընթացը կարող է տևել 15 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս