Կոլորադոյի կինոթատրոնում 12 մարդու սպանած երիտասարդը մեղավոր է ճանաչվել
Ջեյմս Հոլմսը, որը 2012 թվականին կրակ էր բացել Կոլորադո նահանգի կինոթատրոններից մեկում «Բեթմեն» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, մեղավոր է ճանաչվել երդվյալ ատենակալների կողմից սպանություն կատարելու մեջ:
Ավրորա քաղաքում հրաձգության զոհ էր դարձել 12 մարդ, 70 մարդ վնասվածքներ էր ստացել:
Հոլմսը չի ընդունել իր մեղքը: 27-ամյա մեղադրյալի պաշտպանությունը խնդրում էր նրան մեղավոր ճանաչել, քանի որ վերջինիս գործողությունները շիզոֆրենիայի հետևանք են:
Դատախազները հայտարարել էին, որ իրենք Հոլմսի համար պահանջում են մահապատիժ: Դատական պրոցեսը շարունակվում էր 49 օր, դատական նիստերին ելույթ էր ունեցել 250 վկա:
Վկաները պատմում էին, որ երիտասարդը վթարային մուտքից մտել էր սրահ, որտեղ գտնվել է մոտ 400 մարդ ու անկանոն կրակ բացել մարդկանց ուղղությամբ:
Փաստաբանների բերած հոգեբույժները ապացուցել էին, որ Հոլսը տառապում է փսիխոզով ու ի վիճակի չէ պատասխան տալ իր գործողությունների համար, սակայն երկու այլ
բժիշկներ բոլորովին այլ եզրակացության էին եկել:
Հոլմսը իր դատավճիռը լսել է անվրդով կերպով:
Դատավոր Կառլոս Սեյմուրը հայտարարել է, որ նրա նկատմամբ պատիժ սահմանելու մասին քննարկումները կշարունակվեն մինչև ամառվա վերջ: