Բաժիններ՝

Հեռուստադիտողը ինձ դեռ կտեսնի «Բախտաբեր»-ի Դավիթի կերպարում. Սոս Ջանիբեկյան. Life.panorama.am

Արդեն տևական ժամանակ է, ինչ «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվում է «Բախտաբեր» հեռուստասերիալը, որտեղ գլխավոր դերակատարներից մեկին՝ Դավիթին, մարմնավորում է Սոս Ջանիբեկյանը: Սակայն արդեն մի քանի սերիա է, ինչ հեռուստադիտողը նրան չի տեսնում այս հեռուստասերիալում. ըստ սցենարի՝ Սոս Ջանիբեկյանի մարմնավորած կերպարը իբրև թե մահացել է:

Life.panorama.am-ը փորձեց կապ հաստատել դերասանի հետ՝ պարզելու, թե ինչու դերասանը չի մասնակցում հեռուստասերիալի նկարահանումներին և արդյոք հեռուստադիտողը նրան այլևս չի տեսնի «Բախտաբեր»-ի շրջանակներում:

«Ես «Բախտաբեր» հեռուստասերիալում նկարահանվել եմ և կնկարահանվեմ այնքան, ինչքան ժամանակս կբավականացնի, որովհետև այս ընթացքում շատ մեծ նախագծերում մասնակցության հրավերներ ունեմ: Ամեն դեպքում, հեռուստադիտողը ինձ դեռ կտեսնի «Բախտաբեր»-ի Դավիթի կերպարում»,-նշեց Սոս Ջանիբեկյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս