«Յուվենթուսը» հետաքրքրված է «Բավարիայի» ֆուտբոլիստ Մարիո Գյոթսեի ծառայություններով
Թուրինցիները պահանջում են Արթուրո Վիդալի գործարքի մեջ ներառել գերմանացուն:
Football Italia-ն հայտնում է, որ «Յուվենթուսը» հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոթսեի ծառայություններով: Թուրինյան ակումբի ղեկավարության մոտ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն առաջացավ այն բանից հետո, երբ «Բավարիան» համաձայնեցրեց «Յուվենթուսի» կիսապաշտպան Արթուրո Վիդալի տրանսֆերը, ով պետք է փոխարինի Բաստիան Շվայնշտայգերին:
Պարբերականի տեղեկությամբ՝ «Բավարիան» պայմանավորվել է Վիդալի հետ կնքել 4-ամյա պայմանագիր: Ըստ պայմանագրի՝ կիսապաշտպանը պետք է ստանա տարեկան 6.5 մլն եվրո աշխատավարձ: Մյունհենցիներն առաջարկել են «Յուվենթուսին» 30 մլն եվրո՝ չիլիացի կիսապաշտպանի համար, բայց Թուրինում հույս ունեն ստանալ 40 մլն եվրո և գործարքի մեջ ներառել Մարիո Գյոթսեին:
Ավելի վաղ Kicker-ը հայտնել էր, որ չնայած մյունհենյան ակումբում մնալու ցանկությանը, Մարիոն կարող է հանվել տրանսֆերի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը