Եվրոգոտու նախարարները որոշել են Հունաստանին 7 մլրդ եվրո հատկացնել

Եվրոգոտու ֆինանսների նախարարները համաձայնել են Հունաստանին վարկ տալ ամենաանհրաժեշտ կարիքները հոգալու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հանդիպման արդյունքով նախարարները սկզբունքային համաձայնության են եկել Աթենքին 7 մլն եվրո բրիջ-վարկ հատկացնելու շուրջ: Միջոցները հատկացվելու են Ֆինանսական կայունության եվրոպական մեխանիզմի շրջանակում:

Նշվում է, որ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ դեռ պետք է հաստատվի Եվրոպայի խորհրդի կողմից: Սպասվում է, որ որոշումը պետք է հրապարակվի հուլիսի 17-ին:
Բրիջ-վարկը կօգնի Հունաստանին ժամանակին իրականացնել իր պարտավորությունները արտաքին պարտքի մասով: Այս ամիս պարտքը կազմում է 3,5 մլրդ եվրո:

Դրա հետ միասին՝ հետագայում Աթենքը ծրագրում է ստանալ մինչև 50 մլրդ եվրո վարկ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031