Բաժիններ՝

Իրանի խորհրդարանը բարձր է գնահատել իրանցի բանակցողների աշխատանքը ատոմի հարցում

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին բարձր է գնահատել բանակցողների իրանական խմբի, երկրի նախագահ Հասան Ռոուհանիի, Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի ու Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիի ջանքերը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «վեցյակի» հետ համաձայնության գալու հարցում:

Լարիջանին, այսօր հանդես գալով Իրանի խորհրդարանում, կարևորել է փաստը, որ Իրանը կարողացել է համոզել միջազգային հանրությանը, որ իրանական միջուկային նախագծերը կրում են խաղաղ բնույթ: Նա «վեցյակի» հետ պայմանավորվածությունը անվանել է «Իրանի դիվանագիտության խոշեր ձեռքբերումը», հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Նա շնորհակալություն է հայտնել նաև Իրանի գերագույնն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այն բանի համար, որ նա հետևել ու ղեկավարել է բանակցությունների ընթացքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս